Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0278/05/21 վարչական գործով

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0278/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2022թ.

Հասցեատեր՝ Դիաննա Քալաշյան
Հասցե՝ Կոտայքի մարզ, Նաիրի, գյուղ Զովունի,
2-րդ փողոց, տուն 16

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ուսուբ Մահմեդի Քալաշյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Ջիվան Եգորի Մանուկյան, Վարդեն Ժիրայրի Մանուկյան, Կարինե Ջիվանի Մանուկյան, Սարիբեկ Ջիվանի Մանուկյան, Եգոր Ջիվանի Մանուկյան, Արմեն Մահմադի Քալաշյան, Թավաթ Ահմադի Քալաշյան, Դիաննա Արմենի Քալաշյան, Հերիքնազ Արմենի Քալաշյան, Համո Ահմադի Քալաշյան և Ամիրան Արմենի Քալաշյան՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող 07-038-109-006 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2002 թվականի մարտի 11-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող 07-038-109-005 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2003 թվականի հունիսի 11-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ 0.06 հա մակերեսով հողամասի մասով (ըստ Կոտայքի մարզի Կոտայք համայնքի տեղանքի կադաստրային հանույթի) անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն վարչական գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`