ԱՐԴ 1181/02/22
02.12.2022
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
1107, ք. Էջմիածին Կամո 15 Հեռ. /0231/ 5-27-54, Էլ. փոստ armavir-dataran@mail.ru
Ե---------------
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1181/02/22
«14» Նոյեմբերի 2022 թվական
Պատասխանող՝ Դավիթ Վահագնի Ներսիսյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Նոր Արտագերս)
Ուղարկվում է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2022 թվականի <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին>> որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը հետաձգվել և այն նշանակվել է 2023 թվականի փետրվարի 15-ին ժամը 11։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` ք. Էջմիածին Կամո 15
Հեռ..` +374 231 5-27-54
Էլ. փոստ`