Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0040/04/15 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

02.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պարտատեր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Թումանյան 17

Պարտատեր «Յունիբանկ» ԲԲԸ-ին
ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, թիվ 1-5

Պարտատեր «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Գ. Նժդեհի 48/2

Պարտապան «Քուինքոսմեթիքս» ՍՊԸ-ին
ք. Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, տուն 33

Սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանին
ք. Երևան, Բաղրամյան պ. 85, բն. 50

Պարտատեր «Արարատբանկ» ԲԲԸ-ին
ք. Երևան, Բյուզանդի 87/85

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0040/04/15 սնանկության գործը՝ Քուինքոսմեթիքս» ՍՊԸ-ի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 12.01.2023թ. ժամը՝ 12:45-ին, նշանակվել է դատական նիստ՝ սույն սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`