Թիվ ԼԴ/6845/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.12.2022
Պատասխանող՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին
հասցեն՝ ք. Երևան, Արամի 1
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի ընդդեմ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու՝ գույքը սեփականատիրոջը հանձնելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 13․12.2022 թվականին, ժամը 17։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`