Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/4211/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանող՝ Անահիտ Վլադիմիրի Հայրապետյանին /ք․ Վեդի, Կասյան 60/ Երրորդ անձինք` Մարգարիտ Վլադիմիրի Հայրապետյանին Նորետա Մխիթարի Հայրապետյանին Հարություն Վլադիմիրի Հայրապետյանին Ծովինար Վլադիմիրի Հայրապետյանին /ք․ Վեդի, Գնունու 47/

06.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/4211/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Անահիտ Վլադիմիրի Հայրապետյանին
/ք․ Վեդի, Կասյան 60/
Երրորդ անձինք` Մարգարիտ Վլադիմիրի Հայրապետյանին
Նորետա Մխիթարի Հայրապետյանին
Հարություն Վլադիմիրի Հայրապետյանին
Ծովինար Վլադիմիրի Հայրապետյանին
/ք․ Վեդի, Գնունու 47/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/4211/02/21 քաղաքաիական գործն ըստ հայցի՝ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Վլադիմիրի Հայրապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Մարգարիտ Վլադիմիրի Հայրապետյանի, Նորետա Մխիթարի Հայրապետյանի, Հարություն Վլադիմիրի Հայրապետյանի, Ծովինար Վլադիմիրի Հայրապետյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, բռնագանձումը պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին,քննությունը նշանակված է 2023 թվականի փետրվարի 23-ին ժամը 10:30-ին, դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Վեդի Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`