Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/51121/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

06.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/51121/02/22
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Աննա Արթուրի Դարբինյանին
/ՀՀ ք. Երևան, Մ. Խորենացու փող., 49 շ., բն.34/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում է քննվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ընդդեմ Աննա Արթուրի Դարբինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հայցվոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցից հրաժարումը քննարկելու և հաստատելու վերաբերյալ, որի քննարկման համար հրավիրվել է դատական նիստ, որին Դուք հրավիրվում եք մասնակցելու որպես պատասխանող:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Միջնորդության քննությունը նշանակվել է 2022թ. դեկտեմբերի 22-ին, ժամը` 10:00-ին, ք. Երևան, Հալաբյան փող. 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ 11-րդ հարկ:



Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`