Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչական դատարան ՎԴ/6809/05/19

06.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/6809/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<06>> դեկտեմբերի 2022թ.
տ-ն Արմինե Աղաջանյանին
(ք.Երևան, Կենտրոն, Պռոշյան 1 նրբ., 74 տուն)

Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Գործը վարույթ ընդունելու մասին>> 27.10.2022 թվականի որոշումը` հաշվի առնելով այն <<ք.Երևան, Թումանյան 1, բն. 33>> հասցեով ուղարկված լինելու և փոստային ծառայության կողմից վերադարձված լինելու հանգամանքը:
Միաժամանակ Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ավագ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի և Սամվել Սաֆարյանի՝ Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի, Սամվել Սաֆարյանի մասերով ք.Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք 74 տուն հասցեի վերաբերյալ Երևանի քաղաքապետի 03.08.2006 թվականի թիվ 1275-Ա որոշման ցուցակում առկա 4, 5, 6 և 10-րդ կետերը, 28.09.2006 թվականի թիվ 1550-Ա որոշումը և դրա թիվ 1 հավելվածի ցուցակում առկա 4, 5, 6 և 10-րդ կետերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանի 27.06.2019 թվականի թիվ 18-06/1-Խ-2101 որոշումը վերացնելու և որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի 28.09.2006 թվականի թիվ 1550-Ա որոշման հիման վրա 10.05.2007 թվականին կատարված՝ Աբրահամ Աղաջանյանի, Գոհարիկ Գևորգյանի, Մարտուն Աղաջանյանի, Արմինե Աղաջանյանի, Դավիթ Աղաջանյանի, Սյուզի Սաֆարյանի, Սամվել Սաֆարյանի իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 14.12.2022 թվականին, ժամը 11։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Առդիր՝ որոշումը՝ 3 էջից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`