Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/1018/02/11 քաղաաքցիական գործով դատական ծանուցագիր

07.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/1018/02/11


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյան
/ԼՂՀ, Քաշաթաղ, ք․Բերձոր/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Օհանյանի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, երրորդ անձինք՝ Տիգրան Հովակիմյան, Վիլլի Օհանյան, Զոյա Օհանյան, Էլզա Բաղդասարյան՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մկրտիչ Տիտոյանի ընդդեմ Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Զառա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Օհանյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Տիգրան Հովակիմյանի հայցի ընդդեմ ԼՂՀ Քաշաթաղ նոտարական տարածքի նոտար Սերգեյ Թասալյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Զառա Օհանյանի, Գուարի Ինջիրկուշյանի, Մկրտիչ Տիտոյանի, Վիլլի Օհանյանի, Զոյա Օհանյանի, Էլզա Բաղդասարյանի, երրորդ անձինք Վաղարշակ Ջոհն Վիլլիի Օհանյանի, Էլեն Օհանյանի՝ լիազորագրերն առոչինչ ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու և նախկին գրանցումը վերականգնելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականին մարտի 13-ին, ժամը` 14:30-ին,որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում / հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն •ործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում են նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և¬ նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022 թվականի որոշում՝ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:

Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`