Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2690/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

09.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Ա/Ձ Արևիկ Գրիգորյանին
Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Նորաշեն


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/2690/05/19 վարչական գործով ըստ հայցի Ղազար Գևորգյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի (իրավանախորդ՝ Վերին Արտաշատի համայնքապետարան), երրորդ անձիք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Անահիտ Ազատյան, Ա/Ձ Արևիկ Գրիգորյան, Հրաչիկ Մանուկյան՝ ՀՀ Վերին Արտաշատ համայնքի ղեկավարի «Վերին Արտաշատ համայնքի Կապուտիկյան փ. 19 հասցեում գտնվող բնակելի տան մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու մասին» 20.03.2019 թ. թիվ 28 որոշումը վերացնելու, որպես հետևանք՝ «Վերին Արտաշատ համայնքի ղեկավարի 20.03.2019 թ. թիվ 28 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 27.03.2019 թ. թիվ 30 որոշումը, «Գործունեության թույլտվություն տալու մասին» 09.01.2020 թ. թիվ 1 որոշումը, Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի Կապուտիկյան փ. 19 հասցեում գտնվող բնակելի տան 258.9 քմ մակերեսով հատվածի՝ որպես «հասարակական» նպատակային նշանակության, «ռեստորան» գործառնական նշանակությամբ շինությամբ պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա` 2022 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 11:05-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29-31-04

Էլ. փոստ`