թիվ ԵԴ/48554/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.12.2022
Գործ թիվ ԵԴ/48554/02/22
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող <<Ավտո Էքսպերտ Փորձագիտական>> ՍՊ ընկերություն
/ք․Երևան, Շ․Շահամաիրյանի փող․, 1 շ․, 123-124 բն․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Ռաֆայելյանի ընդդեմ <<Ավտո Էքսպերտ Փորձագիտական>> ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ, <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերություն՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության արդյունքներն անհիմն ճանաչելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականին հունվարի 09-ին, ժամը` 15:20-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09․12.2022թ. որոշում` նախնական դատական նիստ նշանակելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 241962,115
Էլ. փոստ`