Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6927/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

12.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/6927/05/22 վարչական գործով պատասխանող՝
Անիսդեյ Թամայո Ջիմենեզին,
(ք.Երևան, Նոր Արեշ 11 փող., տուն 12)


Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Անիսդեյ Թամայո Ջիմենեզի՝ Հայաստանի Հանրապետությունում առանց օրինական հիմքերի բնակվող Կուբայի քաղաքացի Անիսդեյ Թամայո Ջիմենեզին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին թիվ ՎԴ/6927/05/22 վարչական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 2023 թվականի փետրվարի 08-ին՝ ժամը 10.55-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2023 թվականի փետրվարի 08-ին՝ ժամը 10.55-ին, հրավիրված նախնական դատական նիստին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Կ.ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` ՝ (+37410) 49-48-07 /214/

Էլ. փոստ`