Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/45579/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

20.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Անի Արարատի Ծատուրյանին
/ՀՀ, ք.Երևան, Եղիշե Թադևոսյան 18 շենք, բն. 19/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Գոռ Գևորգի Խուդինյանի ընդդեմ Անի Արարատի Ծատուրյանի, իրավասու մարմիններ՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին թիվ ԵԴ/45579/02/22 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. հունվարի 25-ին, ժամը 10:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`