Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3212/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

20.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«24» նոյեմբերի 2022թ.
Թիվ ՎԴ/3212/05/19 վարչական գործով
հայցվոր` Լյովա Եղիազարյանի
ներկայացուցիչ Դավիթ Ստեփանյան-ին
Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պ. 16ա, 3 բն.


Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/3212/05/19 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 24.11.2022 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը: Վարչական գործն ըստ հայցի Լյովա Եղիազարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «ԱՇ-ԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, Ռուբեն Մաթևոսյան՝ «պատասխանողի 28.11.2017 թվականի թիվ 4251-Ա որոշումը վերացնելու, որպես հետևանք՝ ք. Երևան, Արաբկիր Բաղրամյան պ., 71 շ., 39 ոչ բնակելի տարածքի նկատմամբ 13.02.2018 թվականի «ԱՇ-ԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետի կողմից 25.09.2019 թվականին կատարված «ԱՇ-ԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ 01/18-Հ-744-158 շինարարության թույլտվությունը և «ԱՇ-ԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ռուբեն Մաթևոսյանի միջև 11.10.2019 թվականին կնքված թիվ 8005 առուվաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից ք. Երևան, Արաբկիր Բաղրամյան պ., 71 շ., 39 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ 16.10.2019 թվականի Ռուբեն Մաթևոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին», ընդունել վարույթ:
Գործով հրավիրել դատական նիստ 2023 թվականի հունվարի 31-ին, ժամը 10:00-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱԼԻՍԱ ՍԱՐՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-07 /237/

Էլ. փոստ`