Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/51509/02/22 քաղաքացիական գործով Ալոնա Վասիլի Ռիժկովայի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/51509/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18-ը հոկտեմբերի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Լյուբով Ֆյոդորի Ռիժկովայի, Վալենտինա Ֆյոդորի Ռիժկովայի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Լյուբով Ֆյոդորի Ռիժկովան, Վալենտինա Ֆյոդորի Ռիժկովան 04․10․2022թ. հայցադիմում են ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Եկատերինա Նիկոլայի Ռիժկովայի, Անաստասիա Վասիլի Ռիժկովայի, Աննա Վասիլի Ռիժկովայի, Ալոնա Վասիլի Ռիժկովայի, Տատյանա Վասիլի Ռիժկովայի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից յուրաքանչյուրի բաժինն որոշելու, հայցվորների բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը կողմերի միջև բաշխելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 07․10․2022թ․:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

Լյուբով Ֆյոդորի Ռիժկովայի, Վալենտինա Ֆյոդորի Ռիժկովայի հայցն ընդդեմ Եկատերինա Նիկոլայի Ռիժկովայի, Անաստասիա Վասիլի Ռիժկովայի, Աննա Վասիլի Ռիժկովայի, Ալոնա Վասիլի Ռիժկովայի, Տատյանա Վասիլի Ռիժկովայի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից յուրաքանչյուրի բաժինն որոշելու, հայցվորների բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը կողմերի միջև բաշխելու պահանջների մասին, ընդունել վարույթ:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`