Թիվ ԵԴ/54239/02/22 քաղաքացիական գործով «Նուռ Փրոջեքթ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր
20.12.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54239/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07-ը նոյեմբերի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Սամմուս Թրեյդ Գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ «Նուռ Փրոջեքթ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Սամմուս Թրեյդ Գրուպ» ՍՊԸ-ն 18․10․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Նուռ Փրոջեքթ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 24․10․2022թ․:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«Սամմուս Թրեյդ Գրուպ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Նուռ Փրոջեքթ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`