Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/7766/02/22 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

21.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ, Մոնթեավան, 1 փողոց 44-4)


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ալինա Արարատի Վարդանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 02-ին կայացրած որոշմամբ Արարատ Արամի Վարդանյանը, Սիլվա Վալոդի Վարդանյանը, Արամ Արարատի Վարդանյանը և Պարգև Արարատի Վարդանյանը սույն գործով ներգարվվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`