Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2778/05/16 վարչական գործով ծանուցագիր:

22.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«23» նոյեմբերի 2022թ.
Թիվ ՎԴ/2778/05/16 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Արարատ Բարսեղյանին
Հասցեն` ք.Երևան, Նոր Նորք Մոլդովական 17


Ձեզ է ուղարկվում գումարի բռնագանձման պահանջի մասին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Ձեր դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Գործի քննությունը նշանակված է 2023 թվականի մարտի 30-ին, ժամը՝ 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին.
1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն:
Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում:
Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:

Առդիր` « 2 » թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`