Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0064/02/22 գործով դատական ծանուցագիր

26.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Սեդա Հարությունի Շահինյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Ն․ Ավագյան) 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) թիվ ՀԿԴ/0064/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Լոռու մարզի դատախազության՝ ընդդեմ Հարություն Արտավազդի Շահինյանի, երրորդ անձինք՝ Կարինե Ալբերտի Շահինյանի, Սեդա Հարությունի Շահինյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության գույքում պարտապանին պատկանող բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ 2023 թվականի հունվարի 23-ին, ժամը 15։00-ին, hակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները՝
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական նիստին նախագահող դատավորի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների համար:
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0064/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես երրորդ անձ:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`