Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0031/02/22 գործով դատական նիստի ծանուցագիր

26.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ռազմիկ Կնյազի Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Ն․ Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0031/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Ռազմիկ Կնյազի Սարգսյանի, երրորդ անձինք՝ Խաչիկ Գևորգի Երեմյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։ Թիվ ՀԿԴ/0031/02/22 գործով 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին տեղի է ունեցել դատական նիստ, որը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 20-ին, ժամը 15։00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0031/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`