Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍնԴ/0013/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

27.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ՆԱՆԵ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ
/Ռուսաստանի Դաշնություն, ք. Վորոնեժ,
Մոսկովսկի պողոտա, տուն 94, բն. 174/

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի Զովանուշ Գրիգորյանի ընդդեմ «Զոսեկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ
Արսեն Չիտչյանի, Գարիկ Սերգեյի Դանիելյանի, «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության, Նանե Ալեքսանդրի Մախսուդյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, գույքը բարեխիղճ ձեռք բերողից սեփականատիրոջը վերադարձնելու պահանջների վերաբերյալ թիվ ՍնԴ/0013/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 08.02.2023 թվականին՝ ժամը 14:00-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` 0256-2-22-19

Էլ. փոստ`