Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11244/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/11244/02/21
Հայցվոր՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 48
Պատասխանողներ՝ Վահրամ Քյուքչյանին
ՀՀ, ք. Երևան, Կողբի 1 փող., 36 տուն
Նաիրա Արևշատյանին
ՀՀ, ք. Երևան, Ղարիբջանյան փող., 51 տուն
Անահիտ Զաքարյանին
ՀՀ, ք. Երևան, Մանանդյան նրբ., 1 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահրամ Քյուրքչյանի, Նաիրա Արևշատյանի, Անահիտ Զաքարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում ենք, որ սույն գործով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի կողմից 02.08.2022 թվականին Դատարան է մուտքագրվել լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ դիմում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`
1) վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
2) լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.
3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում:
Վերոհիշյալը հաշվի առնելով, հայտնում ենք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 09-ին, ժամը 17:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`