Թիվ ԱՐԴ/2047/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը
29.12.2022
Թիվ ԱՐԴ/2047/02/19 քաղաքացիական գործ
<<_10__>> ___10___ 2022 թ.
Պատասխանող՝ Սերգո Մարտունի Կարապետյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Հացիկ/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/2047/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Պատվականի Մանուկյանի ընդդեմ Սերգո Մարտունի Կարապետյանի` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու և անշարժ գույքի ապօրինի տիրապետման լինելու ամբողջ ժամանակահատվածի համար իր չստացած եկամուտների գումարի բռնագանձման պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ին, ժամը 10։45-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ք. Էջմիածին Կամո 15
Հեռ..` +374 231 5-27-54
Էլ. փոստ`