Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ /8722/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ /8722/02/20
Հայցվոր՝ Վաչագան Ավետիսյանին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 135 շենք, բն. 34
ներկ.՝ Սյուզաննա Մալխասյանին
ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 6/19
Պատասխանողներ՝ Գևորգ Թորոսյանին
/ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի 2-րդ նրբ., 2շ., բն. 39/
ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը
/ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա/
Երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ ԱԳԿ ՊԿ-ին
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վաչագան Ավետիսյանի ընդդեմ Գևորգ Թորոսյանի, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշար գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ անշարժ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 15-ին, ժամը 11:15-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`