Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ վարչական դատարան ՎԴ/5062/05/20

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/5062/05/20 Հեռ. 49-48-07(262)
<<29>> դեկտեմբերի 2022թ.

<<Ագրոմանպրոյեկտ>> ՍՊԸ-ին
(Արմավիրի մարզ, Արշալույս)

Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Գործը վարույթ ընդունելու մասին>> 26.09.2022 թվականի որոշումը՝ հաշվի առնելով այն փոստային ծառայության կողմից <<Չպահանջված>> նշումով վերադարձված լինելու հանգամանքը, և <<Պատասխանողի փոխարինում կատարելու մասին>> 14.11.2022 թվականի որոշումը:
Միաժամանակ Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ավագանու անդամներ Ռազմիկ Երվանդյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Խաչիկ Ղևոնդյանի, Վաղինակ Զաքարյանի, Նվեր Թորոսյանի և Զավեն Պողոսյանի ընդդեմ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, <<Ագրոմանպրոյեկտ>> ՍՊԸ-ի՝ 17.09.2005 թվականի թիվ 50, թիվ 47, թիվ 48 և թիվ 50 որոշումներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 26.09.2005 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի համայնքի և <<Ագրոմանպրոյեկտ>> ՍՊԸ-ի միջև կնքված և սեղանամատյանում համապատասխանաբար` 5676-ով, 5679-ով, 5674-ով և 5675-ով գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրերը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-051-3-4 մատյանի 000105, 000108, 000104 և 000107 համարների տակ 30.09.2015 թվականին գրանցված սեփականության իրավունքը վերացնելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 09.02.2023 թվականին, ժամը 16։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Առդիր՝ որոշումները՝ 6 էջից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`