Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍՆԴ/3715/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» ՍՊԸ տնօրեն՝
Ռոբերտ Գալեչյանին
(ՀՀ, ք.Երևան, Ագաթանգեղոսի փ. /74/91)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
2022 թվականի դեկտեմբերի 21-ին դիմումը վարույթ ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ուղարկվել են պարտապան «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ք.Երևան, Ագաթանգեղոսի փ. /74/91 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ուղարկվել է պարտապան «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռոբերտ Գալեչյանին՝ քաղաք Երևան, Ագաթանգեղոսի փ. /74/91 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը ուղարկվել է պարտապան «ՌՈԲԵՐՏ ԳԱԼԵՉՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և ընկերության տնօրեն Ռոբերտ Գալեչյանին՝ ք.Երևան, Ագաթանգեղոսի փ. /74/91 հասցեով: Նշված փոստային առաքանինները հետ են վերադարձվել ՀՀ սնանկության դատարան «Չի պահանջվել» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/3715/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի դիմումը վարույթ ընդունելու որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ.8

Հեռ..` 0282 2 32 24

Էլ. փոստ`