Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11015/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/11015/02/18
Հայցվոր՝ «Գազ Սուզան Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Վրացական փող., 5-րդ նրբ.
Ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյանին
ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 25, բն. 8
Պատասխանող՝ «Զեգա» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Գրիբոյեդովի 17
Պատասխանողի ներկայացուցիչ՝ Մառլեն Սմբատյանին
ՀՀ, ք. Երևան, Տ.Մեծի 8 շենք, 8 բն.
Երրորդ անձ ՝ Հայկ Քիթաբչյանին
ՀՀ, ք.Աբովյան, 3-րդ թղմ., 46 շենք, բն. 22


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Գազ Սուզան Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերությունն ընդդեմ «Զեգա» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Հայկ Քիթաբչյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 03-ին, ժամը 11:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան



Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`