Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍնԴ/2400/04/21 սնանկության գործով փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

30.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Սնանկության դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ ՊԵԿ-ի դիմումը՝ Արթուր Էդուարդի Առաքելյանին (ՌԴ անձնագիր՝730048978, տրված՝ 26.12.2012թ․, Ռուսաստանի ԴԱԾՎ Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանի բաժանմունքի կողմից, հասցե՝ ՌԴ, Մոսկվայի մարզ, Մոժայսկի շրջան, գ․Բորոդինսկի դաշտ, փող․ Բագրատիոնի 9, հասցե՝ ք․Երևան, Մյասնիկյան պողոտա 5/1, ՀՎՀՀ՝ 40059512) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:

Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝datalex.am։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն․ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 74-28-20

Էլ. փոստ`