Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11322/02/22 քաղաքացիական գործով Արման Մխիթարի Ասլանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Արման Մխիթարի Ասլանյանին
/ք. Երևան, Նուբարաշեն, 11 փ., 10 շ., բն. 3/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11322/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի` Մարինե Գևորգի Բունիաթյանի ընդդեմ Հակոբ Հովհաննեսի Պետրոսյանի, երրորդ անձինք՝ Արման Մխիթարի Ասլանյան, <<Պրոկերդիտ Բանկ>> ՓԲ ընկերության իրավահաջորդ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերություն՝ գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/11322/02/22 քաղաքացիական գործով 27.01.2023թ.–ին, ժամը 14:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին:

Առդիր` որոշումը` 01 թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`