Թիվ ՎԴ/0436/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր:
05.01.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
05.01.2023թ. ք.Երևան
Թիվ ՎԴ/0436/05/22 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Գրիգոր Դերենիկի Կառավարիչյանին
Հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4-րդ փող., 13Ա տուն
Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/0436/05/22 վարչական գործն՝ ըստ հայցի Ռոմա Դերենիկի Կարավարիչյանի և Արմեն Դերենիկի Կառավարիչյանի ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Աննա Լևոնի Ղազարյանի, երրորդ անձինք՝ Անժիկ Կարապետի Խալաթյանի, Գրիգոր Դերենիկի Կառավարիչյանի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքը վերացնելու պահանջների մասին, «Վարչական գործի վարույթը վերսկսկելու և հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» 15.12.2022 թվականի որոշումը:
Նախնական դատական նիստը նշանակված է 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը` 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Աղասի Դարբինյանի (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410494807 /213/
Էլ. փոստ`