Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32684/02/22 քաղաքացիական գործով Ալվարդ Բորիսի Զաքոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32684/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19-ը սեպտեմբերի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ընդդեմ Ալվարդ Բորիսի Զաքոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն 23․06․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ալվարդ Բորիսի Զաքոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Մ․ Տաշչյան/ 01․07․2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշումը ստացել է 19․08․2022թ. և նույն օրը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան /հիմք` ծրարի վրա առկա դրոշմակնիք/:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 23․06․2022թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ

«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ալվարդ Բորիսի Զաքոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 23․06․2022թ.:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2023 թվականի հունվարի 30-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`