Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ/2947/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

06.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասեր

ՍԴ/2947/02/22 քաղաքացիական գործով
Հրապարակային ծանուցում

Պատասխանող՝ Մարատ Բորիկի Պողոսյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ն․Խոտանան, 1փ․, տ․ 24

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է թիվ ՍԴ/2947/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումը:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 8-ին, ժամը` 16։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձի կողմից հայցի դեմ չառարկելու կամ հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով (ՀՀ քաղ․ դատ․ օր․-ի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` 028505-29-03

Էլ. փոստ`