Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/15600/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գագիկ Ռաֆիկի Հակոբյանին
ք.Երևան, Սարի թաղ, 2-րդ շարք, տուն 21

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/15600/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/15600/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.12.2022թ. ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ՝ հայցվոր Գեղամ Ռուբենի Մարտիրոսյանի ներկայացուցիչ Համբարձում Հարությունյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գեղամ Ռուբենի Մարտիրոսյանի ընդդեմ Գագիկ Ռաֆիկի Հակոբյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գումարի բռնագանձման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գեղամ Ռուբենի Մարտիրոսյանը 16.04.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Ռաֆիկի Հակոբյանի՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2021թ. որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը որոշել է հայցագնի՝ 1.349.578 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Գագիկ Ռաֆիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, ինչպես նաև արգելել շահագործել 2003 թվականի թողարկման MITSUBISHI AIRTEX մակնիշի, սպիտակ գույնի 78 ZV 007 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հակրադիր կատարող Սմբատ Աթոյանի կողմից 28.12.2021 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 23.08.2022 թվականին:
Պատասխանող Գագիկ Ռաֆիկի Հակոբյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներակյացուցիչը հայցադիմումում ներկայացված պահանջով խնդրել է կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ 17.06.2019 թվականին կնքված փոխառության պայմանագիրը համարել ապրանքի համար տարաժամկետ (մաս առ մաս) պայման սահմանող 2003 թվականի թողարկմանMITSUBISHI AIRTEX մակնիշի, սպիտակ գույնի 78 ZV 007 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, պատասխանող Գագիկ Ռաֆիկի Հակոբյանից հօգուտ Գեղամ Ռուբենի Մարտիրոսյանի բռնագանձել 1.599.578 ՀՀ դրամ, որից 939.942 ՀՀ դրամը՝ որպես պարտքի գումար, 28.198 ՀՀ դրամը՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումար, 263.938 ՀՀ դրամը՝ որպես գույքահարկի գումար, 117.500 ՀՀ դրամ՝ որպես տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով կատարված վարչական իրավախախտումների գումարներ, 250.000 ՀՀ դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Խնդրել է նաև 939.942 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը շարունակել և այդ գումարը բռնագանձել Գագիկ Ռաֆիկի Հակոբյանից հօգուտ Գեղամ Ռուբենի Մարտիրոսյանի:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/15600/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի ապրիլի 04-ին` ժամը «11:00»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/15600/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) Օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը,
բ) Այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալու (շահագրգիռ անձ հանդիսանալու) փաստը,
գ) գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը,
դ) վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
ե) կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
զ) 17.06.2019 թվականին կնքված փոխառության պայմանագրի նկատմամբ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, այն է՝ կողմերի հարաբերությունների նկատմամբ առուվաճառքի պայմանագրի կանոններ կիրառելու, որպես հետևանք 1.599.578 ՀՀ դրամ բռնագանձման հիմքերի առկայությունը:
է) 263.938 ՀՀ դրամի՝ որպես գույքահարկի գումար հայցվորի կողմից վճարված լինելու և այն պատասխանողից բռնագանձելու հիմքերի առկայության փաստը,
ը) 117.500 ՀՀ դրամ՝ որպես տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով կատարված վարչական իրավախախտումների գումարներ հայցվորի կողմից վճարված լինելու և այն պատասխանողից բռնագանձելու հիմքերի առկայության փաստը,
թ) Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և 250.000ՀՀ դրամի՝ որպես պահանջվող գումարի՝ չափի ողջամիտ լինելու փաստերը,
ժ) պահանջվող գումարը պատասխանողի մոտ ապօրինի պահվելու փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցեն՝
ա) 17.06.2019 թվականին կնքված փոխառության պայմանագիրը ստորագրած անձանց կամքը համապատասխանել է պայմանագրերում շարադրվածին:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.04.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`