Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/15449/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

երրորդ անձ Վահագն Սամվելի Սարգսյանին
ք.Երևան, Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան, 1/1 շենք, 68 տարածք

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/15449/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/15449/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.11.2022թ. ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ՝ հայցվոր Նարեկ Աշոտի Սադոյանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նարեկ Աշոտի Սադոյանի ընդդեմ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության, երրորդ անձ Վահագն Սամվելի Սարգսյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նարեկ Աշոտի Սադոյանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը 01.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության, երրորդ անձ Վահագն Սամվելի Սարգսյանի՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ.Սարգսյան) 15.04.2022թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով վերադարձվել է:
Նարեկ Աշոտի Սադոյանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 10.05.2022թ մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2022թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողը ստացել է դատարանի կողմից ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորը ներկայացված հայցադիմումով խնդրել է Աշոտ Սադոյանի և «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության իրավանախորդ՝ «Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության միջև 05.05.2016 թվականին կնքված 0026/Հ/2016Ա վարկային պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և պայմանագիրը կնքված համարել «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության իրավանախորդ՝ «Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության և Վահագն Սամվելի Սարգսյանի միջև:
Պատասխանողի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/15449/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի փետրվարի 01-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/15449/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) Օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը,
բ) Այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալու (շահագրգիռ անձ հանդիսանալու) փաստը,
գ) գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, մասնավորապես կնքվել է «Զարգացման հայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության և Վահագն Սամվելի Սարգսյանի միջև,
դ) գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը,
ե) վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
զ) կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի, , որ՝
ա) 05.05.2016 թվականին կնքված 0026/Հ/2016Ա վարկային պայմանագիրն իրականում այն ստորագրած անձանց միջև կնքված լինելու և այն հանգամանքը, որ պայմանագիրը ստորագրած անձանց կամքը համապատասխանել է պայմանագրերում շարադրվածին:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.02.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`