Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/15170/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Կարինե Իվանի Մխիթարյանին
ք.Երևան, Ֆուչիկի 1 նրբ., 15 շենք, բնակարան 8

ԱՁ «Բավագան Վելիսոնի Մխիթարյան»-ին
ք.Երևան, Կարապետյան փողոց, 55/1 տուն


Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/15170/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/15170/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.12.2022թ. ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ԱՁ «Բավագան Վելիսոնի Մխիթարյան»-ի, Կարինե Իվանի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 14.04.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ա/Ձ «Բավագան Վելիսոնի Մխիթարյան»-ի, Կարինե Իվանի Մխիթարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 16.04.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2021թ. որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի` 2.277.557,80 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ա/Ձ «Բավագան Վելիսոնի Մխիթարյան»-ին, Կարինե Իվանի Մխիթարյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ նրանց աշխատավարձի 50 տոկոսի չափով գումարների և հայցվորի նկատմամբ վարկային պարտավորությունների մարումների:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի հակրադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի կողմից 15.05.2021 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 08.06.2021 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումումով դատարանին խնդրել է պատասխանողներ ԱՁ «Բավագան Վելիսոնի Մխիթարյան»-ից և Կարինե Իվանի Մխիթարյանից համապարտության կարգով հօգուտ «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 2.277.557,80 ՀՀ դրամ, սկսած հայցադիմումը ներկայացնելուն հաջորդող օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, ժամկետանց վարկի գումարի մնացորդի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.13 տոկոս տուժանք, բայց ոչ ավել քան տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը, սկսած հայցադիմումը ներկայացնելուն հաջորդող օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը ամսական հաշվարկել 12.500 ՀՀ դրամ՝ որպես վարկի սպասարկման ամսական վճար, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ և դատարանի վճոռի հիման վրա բռնագանձման ենթակա գումարի 10%-ը որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Պատասխանողներիի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/15170/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի փետրվարի 21-ին` ժամը «11:00»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/15170/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման փաստը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.277.557,80 ՀՀ դրամ կազմելու փաստը,
դ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և երաշխավորի՝ համապարտ պատասխանատվության կրելու փաստերը,
ե) ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության և պահանջվող գումարն իպատասխանողների մոտ ապօրինի պահվելու փաստերը,
զ) Փաստաբանական ծառայություններ մատուցելու համար իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրի կնքված լինելու և պահանջվող գումարի չափի ողջամիտ լինելու փաստերը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն՝
ա) Իրենց պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 21.02.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`