Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/1083/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵՄԴ/1083/02/11
Լիանա Մկրտչյանին
Արման Մկրտչյանին
ներկայացուցիչ Վալյա Պողոսյանին
Ք.Երևան, Հաղթանակի 5-րդ փող., 24 տուն
ՀՀ ԱԳԿ պետական կոմիտե
Ք.Երևան, Կոմիտաս 35/2
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ալբերտ Մկրտչյանի իրավահաջորդ Վեներա Մկրտչյանի ընդդեմ Վանիկ Մկրտչյանի իրավահաջորդներ՝ Լիաննա և Արման Մկրտչյանների, երրորդ անձ` ՀՀ ԱԳԿ ՊԿ՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն ու գույքի նկատմամբ իրավունքի պետական գանցումն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 23-ին, ժամը 12:15-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան



Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`