Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/33851/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

11.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը
/Ռուսաստանի Դաշնություն, ք. Կալուգա, Մոսկովսկայա փ.մ, 302շ., 21 բր. /



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/33851/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Փարս Թաբլո» (Pars Tableau Co) ընկերության ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվության ընկերության` գնման գործընթացի արձանագրություններն անվավեր ճանաչելու, հայտում առկա անհամապատասխանությունները շտկելու հնարավորության ընձեռնմանը Պատասխանողին պարտավորեցնելու և հայտի վերագնահատում իրականացնելու պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.09.2022 թվականի վճռի դեմ «Փարս Թաբլո» (Pars Tableau Co) ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվության ընկերության վերջին հայտնի գտնվելու վայրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ք. Կալուգա, Մոսկովսկայա փ.մ, 302շ., 21 բր. հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`