Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11224/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

13.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, հեռ. 447121 /220/
ԴԴ¬9-Ե- ________/22
24.10.2022թ.
Երրորդ անձ՝ Դավիթ Մարաբյանին
(հասցեն՝ ք. Երևան, Ս. Դավթի նրբ. 56 տուն)
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/11224/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի՝ «Գետառ» ՍՊԸ-ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երկրորդ պատասխանող՝ ՀՀ կառավարության, երրորդ անձիք՝ Համլետ Ժորժիկի Թաշչյան, Դավիթ Մարաբյան, Էմմա Հակոբյան, Դավիթ Կարենի Թաշչյան, Աշոտ Կարենի Թաշչյան, Համլետ Կարենի Թաշչյան՝ Երևանի քաղաքապետի 19.09.2002թ. թիվ 1621-Ա որոշումը՝ Հ. Թաշչյանին հողամաս տրամադրելու և տաղավար վերակառուցելու մասով, առ ոչինչ ճանաչելու և որպես դրա հետևանք՝ Հ. Թաշչյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 14.10.2002թ. կնքված հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 30 շենքի տարածքում Հ. Թաշչյանի անվամբ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի 30.10.2002թ. թիվ 00254 պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 30 շենքի տարածքում Հ. Թաշչյանի անվամբ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի 30.10.2002թ. թիվ 00254 պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, Համլետ Թաշչյանին և Կարեն Թաշչյանին 21.06.2016 թվականին տրված Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ գրանցված սեղանամատյանում՝ 16610 և 16611 համարների տակ, մասնակի՝ տաղավարի մասով, անվավեր ճանաչելու, նշված տաղավարի նկատմամբ Համլետ Թաշչյանի և Կարեն Թաշչյանի անվամբ 10.02.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, Դավիթ Թաշչյանին, Համլետ Կարենի Թաշչյանին, Աշոտ Թաշչյանին և Էմմա Հակոբյանին 29.11.2019 թվականին տրված Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ գրանցված սեղանամատյանում՝ 4035, 4034, 4036, 4033 համարների տակ, մասնակի՝ տաղավարի մասով, անվավեր ճանաչելու, նշված տաղավարի նկատմամբ Համլետ Ժորժիկի Թաշչյանի, Դավիթ Թաշչյանի, Համլետ Կարենի Թաշչյանի, Աշոտ Թաշչյանի և Էմմա Հակոբյանի անվամբ 04.06.2020թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, Համլետ Թաշչյանի, Էմմա Հակոբյանի և Դավիթ Մարաբյանի միջև 15.07.2020թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի թիվ 30 շենքի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Դավիթ Մարաբյանի անվամբ 21.07.2020թ. կատարված (ներկայիս հասցեն՝ ք. Երևան, Խորենացու 30/3) պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, վերացնելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 13.02.2023թ., ժամը 11:30-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր ներկայությունը 13.02.2023թ., ժամը 11:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 7):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410494807

Էլ. փոստ`