Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԴ/37081/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

13.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձնք՝ Անահիտ Թադևոսյանին
ք.Երևան, Մոլդովական 7 շենք, բն. 4

«Էքսպերտ Մեդիա Ե.Մ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Մարգարյան փողոց 22/4

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/37081/02/19 քաղաքացիական գործը ըստ հայցի Ալեքսանդր Հայրապետյանի ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի, երրորդ անձիք՝ Սոնա Հայրապետյանի, Անահիտ Թադևոսյանի և «Էքսպերտ Մեդիա Ե.Մ» ՍՊԸ-ի՝ 27.12.2018թ. կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրի նկատմամբ առոչինիչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, մասնավորապես ք.Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց 7 շենք, բնակարան 4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի գրավի իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Տեղեկացվում եք, որ 01.03.2023թ. ժամը 11:30-ին նշանակվել է դատաքննություն։
Դատաքննությունը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am կամ snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`