Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/2582/02/16 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

13.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Սիլվա Համբարձումյանին
ք.Երևան, Ամիրյան փ., 3 շ., բն. 24

Պատասխանող Սիլվա Համբարձումյանին
ք.Երևան, Դ. Վարուժան, 4 շենք, բն. 14ա

Պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեին
ք.Երևան, Արշակունյաց 7

Երրորդ անձ «Հայր և Որդի Երիցյաններ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Փափազյան 21

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/2582/02/16 քաղաքացիական գործը ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի նեկայացուցիչ Արթուր Պետրոսյանի ընդդեմ Սիլվա Համբարձումյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի՝ գրավի իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 03.03.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`