Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0047/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

13.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ՝ Բաբկեն Եկմալյանին
ք.Երևան, Բաշինջաղյան 184/17

Հայցվոր՝ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝ Ռոզա Մինասյանին
ք․Երևան, Ն․Տիգրանյան փողոց 14 շենք, 67 տարածք


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0047/02/22 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հայկ Վալենտինի Հովակիմյանի, Հրայր Հրաչիկի Գրիգորյանի, Հրանուշ Հրայրի Գրիգորյանի, Լիլիթ Հրայրի Գրիգորյանի, Նորայր Վալենտինի Հովակիմյանի, երրորդ անձ՝ թիվ 1041/04/19 սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի՝ք․Գյումրի, Շիրակացու փողոց 60 ա շենք, բնակարան 12 հասցեի անշարժ գույքում պատասխանողների բաժինները որոշելու, Հայկ Հովակիմյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, այն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից Հայկ Հովակիմյանի բաժինը ձեռք բերեկուց հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկություններով իրացնելու, ստացված գումարը համասեփականատերերի միջև բաշխելու, Հայկ Հովակիմյանի բաժնեմասի արժեքը «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտավորության մարմանը ուղղելու պահանջների վերաբերյալ։ Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 27.02.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը): Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`