Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/8779/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԱՐԴ/8779/02/22 քաղաքացիական գործ
<<_17__>> __11___ 2022 թ.

Հայցվոր՝ Գայանե Մանվելի Վասիլյանին
(հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ.Արգավանդ, 1 փ., 1 նրբ., 4 տ.)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/8779/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ուսումնասիրելով Գայանե Մանվելի Վասիլյանի ընդդեմ Հովակիմ Ժորժիկի Հակոբյանի և Ռոզա Ռազմիկի Սահակյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`