Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/2916/02/22 գործով դատական ծանուցագիր

16.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածԻ 6-րդ մասով










ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ/2916/02/22
«16 » հունվարի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Արման Սամվելի Սարիբեկյանին
/ ՀՀ, ք. Երևան, Ամառանոցային 1-ին տար. Տ.11Ա./
ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03 հունվարի 2023թ. ք.Թալին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով Թագուհի Ժորայի Գևորգյանի ընդդեմ Արման Սամվելի Սարիբեկյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑ

Թագուհի Ժորայի Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արման Սամվելի Սարիբեկյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, որը 15.09.2022 թվականին մակագրվել է Դատարանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 27.09.2022 թվականին:
Դատարանի 06.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 13.12.2022 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Պատասխանողի ծանուցումն իրականցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի սահմանված կարգով, քանի որ փոստային ծառայության կողմից Պատասխանողի ծանուցում հետ է վերադարձվել դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ/2916/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի փետրվարի 15-ին` ժամը «13:30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալին քաղաքի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`