Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/2709/02/14 դատական գործով ծանուցագիր

17.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Աշոտ Գրիգորյանի ժառանգ՝ Վիլյամ Գրիգորյանին
(ք. Երևան, Վարդանանց փ., 5Ա շենք, բն. 126)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.12.2022 թվականին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից որոշվել է թիվ ԵԱՔԴ/2709/02/14 դատական գործով, ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.10.2014 թվականին կայացված վճռի դեմ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունն իրականցնել դատական նիստում:.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննության նպատակով դատական նիստը հրավիրվել է 26.01.2023 թվականին, ժամը՝ 15:00-ին՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհ 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ համար 17):
Աշոտ Գրիգորյանի ժառանգ Վիլյամ Գրիգորյանին քաղաք Երևան, Վարդանանց փողոց, 5Ա շենք, բնակարան 126 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2022 թվականի վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրակացնելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԱՔԴ/2709/02/14 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2022 թվականի վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրակացնելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`