Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԿԴ1/0857/02/17 դատական գործով ծանուցագիր

17.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Մակար Ղուկասյանին
(Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջի 32-22)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 15.12.2022 թվականի որոշմամբ թիվ ԿԴ1/0857/02/17 դատական գործով, ըստ հայցի Արթուր Աղասարյանի ընդդեմ Մակար Ղուկասյանի, ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Տաթև Ղուկասյանի, երրորդ անձ Հակոբ Աղասարյանի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2022 թվականին կայացված վճռի դեմ Արթուր Աղասարյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Մակար Ղուկասյանին վերաքննիչ բողոքում նշված Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սարալանջի 32-22 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԿԴ1/0857/02/17 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`