Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ1/1202/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

17.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Իշխան Գևորգի Հարությունյանին
Զոյրա Մամբրեի Հարությունյանին
Գևորգ Իշխանի Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ․ Եղիպատրուշ, 2 փ․, տ. 2/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Իշխան Գևորգի Հարությունյանի, Զոյրա Մամբրեի Հարությունյանի և Գևորգ Իշխանի Հարությունյանի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, 495․650 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամասի հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, անշարժ գույքը Հայցվորին հանձնելու և ազատելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով Իշխան Գևորգի Հարությունյանի, Զոյրա Մամբրեի Հարությունյանի և Գևորգ Իշխանի Հարությունյանի (ՀՀ Արագածոտնի մարզ, գ․ Եղիպատրուշ, 2 փ․, տ. 2/), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`