թիվ ԱՐԱԴ1/1202/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
17.01.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
Ռիմա Վաղինակի Մաթևոսյանին
Անգին Նորիկի Մաթևոսյանին
Աննման Նորիկի Մաթևոսյանինշ
Ջուլիետա Նորիկի Մաթևոսյանին
Սամվել Նորիկի Մաթևոսյանին
Սևակ Նորիկի Մաթևոսյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնիմարզ,գ․Եղիպատրուշ, 17 փ․, 2 նրբ., տ. 8/
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Նորիկ Գրիշայի Մաթևոսյանի, Ռիմա Վաղինակի Մաթևոսյանի, Անգին Նորիկի Մաթևոսյանի, Աննման Նորիկի Մաթևոսյանի, Ջուլետա Նորիկի Մաթևոսյանի, Սամվել Նորիկի Մաթևոսյանի, Սևակ Նորիկի Մաթևոսյանի (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, 556․600 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ վարելահողի հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման, անշարժ գույքը Հայցվորին հանձնելու և ազատելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով Իշխան Գևորգի Հարությունյանի, Զոյրա Մամբրեի Հարությունյանի և Գևորգ Իշխանի Հարությունյանի (ՀՀ Արագածոտնիմարզ,գ․Եղիպատրուշ, 17 փ․, 2 նրբ., տ. 8/), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25
Հեռ..` 025224381
Էլ. փոստ`