Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր թիվ ՍնԴ/3436/04/22 սնանկության գործով

17.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank-dataran@mail.ru


N ¸¸ -9.2

ՍնԴ/3436/04/22
Պարտապան՝ «ՖԱՐՄ ԹՐԵՅԴԻՆԳՍ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր 2-րդ թղմ․, շ․ 4, բն․ 14



ՀՀ սնանկության դատարանի 2022թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ ՊԵԿ-ի դիմումը «ՖԱՐՄ ԹՐԵՅԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 04432704, գրանցման համարը՝ 83.110.1089686, գրանցման ամսաթիվ՝ 2019-08-29, գտնվելու վայրը՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր 2-րդ թղմ․, շ․ 4, բն․ 14) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմվել է թիվ ՍնԴ/3436/04/22 սնանկության գործը:
Սույն սնանկության գործով պարտապան «ՖԱՐՄ ԹՐԵՅԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի, տնօրենի անվամբ (հասցեն` ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր 2-րդ թղմ․, շ․ 4, բն․ 14 և ՀՀ, ք․ Գյումրի, Ջիվանու փ․, տ․ 21) ուղարկված սնանկությունը վիճարկելու մասին ծանուցումները փոստային բաժանմունքի կողմից վերադարձվել է դատարան` «Տեղափոխված» նշումներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Տեղեկացվում է, որ եթե 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առարկությունը (սնանկության գրավոր վիճարկումը) կարող եք ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Ե. Օտյան 53/2):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 74-30-02

Էլ. փոստ`