Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/1546/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետ

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Վաչագան Ավետիքի Մալերյանին, Սուսաննա Սանասարի Մալերյանին, Նաթելա Վաչագանի Մալերյանին
/ՀՀ ԼՄ գ. Լորուտ, 11 փող., տուն 8/

Կարինե Վաչագանի Մալերյանին
/ՀՀ ԼՄ ք. Ալավերդի, Ակներ թաղ., 6 փող., տուն 21/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարինե Վաչիկի Մալերյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ավետիք Հակոբի Մալերյանի, Հասմիկ Վերանի Մալերյանի, Վաչագան Ավետիքի Մալերյանի, Սուսաննա Սանասարի Մալերյանի, Ալինա Վաչագանի Մալերյանի, Նաթելա Վաչագանի Մալերյանի և Կարինե Վաչագանի Մալերյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2023թ. փետրվարի 20-ին, ժամը 10:40-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Վաչագան Ավետիքի Մալերյանին, Սուսաննա Սանասարի Մալերյանին, Նաթելա Վաչագանի Մալերյանին /ՀՀ ԼՄ գ. Լորուտ, 11 փող., տուն 8/ ուղարկված գրությունները կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել <<տեղափոխված, մերժված>> նշումներով:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Կարինե Վաչագանի Մալերյանին /ՀՀ ԼՄ ք. Ալավերդի, Ակներ թաղ., 6 փող., տուն 21/ ուղարկված գրությունները կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել <<տեղափոխված>> նշումով:

Ծանոթություն. Սույն դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`