Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41772/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/41772/02/21
Հայցվորի ներկայացուցիչ՝ Աննա Խաչատրյանին
ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Հովհ. Հովհաննիսյան 84

Պատասխանող՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Արամի փող. 3 և 5
Երրորդ անձ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Նժդեհ Մարտիրոսյանի ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, երրորդ անձ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն»-ի 02.06.2021 թվականին կայացված պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացությունը և ապահովագրական հատուցումը վճարելու վերաբերյալ 02.06.2021 թվականի GT11011055-2 որոշում-ծանուցումը և վնասների գնահատմամբ առաջնային փորձաքննություն իրականացնող փորձագետի 26.05.2021 թվականի թիվ 013191 եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 17-ին, ժամը 10:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան







Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`