Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/2518/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

18.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՎԴ/2518/02/21



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Նարինե Կոստանյանին
/Արարատի մարզ, համայնք Այգեպատ/


Թիվ ԱՎԴ/2518/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ Գրիգոր Վաղարշակի Կոստանյանի ընդդեմ Կարինե Վաղարշակի Կոստանյանի, Գարեգին Վաղարշակի Կոստանյանի և Նարինե Վաղարշակի Կոստանյանի՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, Գրիգոր Վաղարշակի Կոստանյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան/ 28.11.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`